Բուրկինա Ֆասոյում զինվորականների խումբը պետական հեղաշրջում է իրականացրել՝ պաշտոնանկ անելով երկրի նախագահ, փոխգնդապետ Փոլ-Անրի Սանդաոգո Դամիբային, այս մասին հայտնում է Reuters-ը։ Երկրի նոր ղեկավար է դարձել կապիտան Իբրահիմ Տրաորեն։ «Դամիբան չկարողացավ հաղթահարել անվտանգության վատթարացող իրավիճակը»,- ասել է զինվորականներից մեկը: |