Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրել է․ «ԵԱՀԿ-ն գործի է անցնում հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ բերելու համար, իսկ Լավրովը սպառնացել է թույլ չտալ»։ Հավելենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ: Նախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաև այդ տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հավանական հնարավորությունը։ Այս մասին նշված է Լեհաստանի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի պաշտոնական միկրոբլոգում: |