ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
+12 °C, +4 °C ... +12 °C Վաղը`+11 °C
«Հայը հիմա ուր էլ գնա, ականջից բռնելու են, տանեն այդ երկրի բանակ՝ կռվելու». Կիվիրյան
00:06, 03.10.2022 | mamul.am
2892 | 0

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Աշխարհը մտել է պերմանենտ պատերազմների ակտիվ փուլ, որոնք ընդհանրության մեջ ապագայում կարող ա կոչվեն Երրորդ համաշխարհային։ Ընդ որում, ակնհայտ է, որ սա դեռ սկիզբն ա, գնալով իրավիճակն աշխարհի տարբեր կետերում ավելի է թեժանալու։ Այնպես որ, իրականության մեջ հայությունը փախչելու տեղ էլ չունի, ուր էլ գնա, լավագույն դեպքում վերջում ականջից բռնելու են, տանելու այդ երկրի բանակ՝ կռվելու օտարի հողի համար։ Այնպես որ, խելքի ա պետք գալ, խելքի գալ, հաղթահարել այս վախերը ու տագնապը ու լծվել պետության կառուցման գործին։ Հավատացեք, որ ամեն ինչ կործանված չի, դեռ հնարավոր է անգամ այս վիճակից դուրս գալ։ Ազգը պետք է իրեն թափ տա, մենք չենք հաղթահարել հազարամյակների վտանգները, որ հասնենք 21-րդ դար ու կործանվենք։ Ավելի լավ ա՝ բոլոր ճակատներում պայքարել ու թեկուզ զոհվել կանգնած, քան թե քեզ չոքացնեն, նվաստացնեն, գնդակահարեն ու բնաջնջեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր