ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.20, EUR 416.07, RUB 6.39, GBP 485.11
+5 °C, 0 °C ... +5 °C Վաղը`+5 °C
Մանրամասներ՝ ՔՊ խմբակցության նիստից. «Ժողովուրդ»
08:54, 04.10.2022 | mamul.am
3858 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ խորհուրդը նիստ էր գումարել ու հաստատել այսօր մեկնարկելիք նիստերի օրակարգը։ Արդեն դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին հավաքվել՝ քննարկելու այսօր կայանալիք նիստերի օրակարգը։

Տեղեկացանք, որ դռնփակ նիստի ժամանակ առանձնահատուկ որևէ բան չի քննարկվել, խոսել են օրակարգի մասին և հեռացել։ Հետաքրքիր է, որ սովորաբար նրանց այս նիստերին մասնակցում էր անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն այս անգամ նա բացակա էր։

Ավելին՝ ՔՊ-ականները զարմացած էին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում եղած հրապարակումից, որի մեջ նշվել են Ադրբեջանի հինգ պահանջները։ Այս թեման երեկ նրանք արծարծել են միմյանց հետ խոսելիս՝ հասկանալով, որ իրավիճակը իսկապես լուրջ է»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր