Ֆինլանդիայի Կոտկա քաղաքում հոկտեմբերի 4-ին ապամոնտաժվել է Վլադիմիր Լենինի վերջին հուշարձանը։ Արձանը հեռացվել է հանրային տարածքից, սակայն կպահվի հետաքրքրասեր սերունդների համար, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: «Լենինը Կոտկայում» քանդակն էստոնացի նկարիչ Մատի Վարիկի ստեղծագործությունն է և նվիրաբերվել է քաղաքին 1979 թվականին քույր քաղաքի՝ Տալլինի կողմից: Առաջնորդի արձանը տեղադրվել էր Հյուսիսային զբոսայգում: ![]() Ֆինլանդիայում ապամոնտաժել են վերջին Լենինին Երեքշաբթի օրը հուշարձանը տեղափոխվել է Կիմենլաակսոյի թանգարանի շտեմարան։ ![]() Ֆինլանդիայում ապամոնտաժել են վերջին Լենինին |