ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.92, EUR 414.65, RUB 6.52, GBP 478.43
+3 °C, +3 °C ... +11 °C Վաղը`+10 °C
Զելենսկին հրամանագիր է ստորագրել ուկրաինական շրջանների՝ Ռուսաստանին միացումը չճանաչելու մասին
20:18, 04.10.2022 | mamul.am
3138 | 1

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել «Անկախության ճանաչման և ուկրաինական տարածքները Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին Ռուսաստանի օրենսդրական ակտերն անվավեր ճանաչելու մասին»։ Խոսքը Ղրիմի թերակղզու, Դոնեցկի և Լուգանսկի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների մասին է։
«Ուժը կորցրած ճանաչել Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրերը, որոնք իրավական հետևանք չեն առաջացնում»,- ասվում է Զելենսկու հրամանագրից։ Փաստաթղթում ասվում է նաև, որ Ուկրաինայի Անկախության հռչակագրի 1991 թվականի օգոստոսի 24-ի ակտի համաձայն՝ երկրի տարածքն անբաժանելի է և անձեռնմխելի։

Ավելի վաղ Զելենսկին հաստատել էր Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽԽ) որոշումը Պուտինի հետ բանակցությունների անհնարինության մասին։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր