Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, հաստատվում է հրադադար, դրանից երկու րոպե հետո Արծրունն անում է այս գրառումը: Կապանին եղած «հարվածից» հետո մերոնք պատասխանում են: Հետո պիտի պարզվեր, որ ադրբեջանական կողմը հրադադարից երկու ժամ առաջ է հարվածել Կապանի մոտ դիրքերից մեկին: Արծրունն էլ ասում է, թե սխալվել է ու Կապանին հարված չի եղել, զոհեր չկան: Ստացվում է, որ Արծրունը կեղծ լուրով առիթ է ստեղծել, որ հայկական կողմը խախտի հրադադարը: Հիմա հոկտեմբերի 10-ից հետո զոհված տղաների ծնողները կարող են գնալ ու Արծրունին հարցեր տալ»: |