ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -3 °C ... +1 °C Վաղը`+5 °C
«Խորհուրդ կտայի պարոն Օսկանյանին և այլոց, որ հարցի այդ ասպեկտին էլ ուշադրություն դարձնեն». Միրզոյան
17:30, 05.10.2022 | mamul.am
3401 | 0

«Ես առնվազն տարակուսանք եմ ապրել, երբ կարդացի դա: Այդպիսի պայմանավորվածություններ չկան, ինչի մասին բազմիցս ասել ենք: Այլ բան, քան գրված, ստորագրված պայմանավորվածությունները, չկան: Հայաստանը որևէ պայմանավորվածության մաս չի կազմել և չի էլ կազմելու»,- ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի դիտարկումներին, թե բացի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Հայաստան- Ադրբեջան այլ պայմանավորվածություններ ևս կան։

«Այդ հարցը երկրորդ շերտ էլ ունի: Սա ամբողջությամբ ադրբեջանական նարատիվն է, որ Հայաստանը մի բան է պարտավորվել ու չի անում։ Ես գոնե խորհուրդ կտայի պարոն Օսկանյանին և այլոց, որ այդպիսի մտքեր շրջանառելուց առաջ հարցի այդ ասպեկտին էլ ուշադրություն դարձնեն»,- ասաց Միրզոյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր