ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.05, EUR 411.29, RUB 6.53, GBP 478.17
0 °C, 0 °C ... +11 °C Վաղը`+11 °C
«31 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի բուֆետը վերանորոգելու համար». Նորայր Նորիկյան
16:51, 06.10.2022 | mamul.am
2065 | 1

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «31 միլիոն ՀՀ դրամ՝ Ազգային ժողովի բուֆետը վերանորոգելու համար։ Կներե՛ք՝ ո՞ւմ եք ձեռ առնում․․․

Գործող Ազգային ժողովի 1/3-ը կազմող խորհրդարանական ընդդիմությունը փաստացի չի աշխատում, օրենսդիր գործունեությամբ չի զբաղվում, փոխարենը ստանում է աստղաբաշխական աշխատավարձ ու մսխում իրեն ձայն տված քաղաքացիների վստահությունը։

Քաղաքական մեծամասնության աշխատանքի արդյունավետությունն ու հետևանքները տեսնում ու սեփական մաշկի վրա զգում ենք բոլորս։

Արդյունքում, ըստ էության, ունենք միակուսակցական խորհրդարան, ինչը որակապես ապալեգետիմացնում է այդ իշխանության էությունն ու գործունեությունը։

Մի առիթով նշել էի, որ սա մեր ամենախայտառակ խորհրդարանն է։

Այս խորհրդարանն իր անբովանդակությամբ, կիսագողական ընկալումներով և տղայական հարթության մակարդակում հարցերը լուծելու վճռականությամբ հավակնում է գերազանցել իր նախորդներին:

Ցավոք սրտի, իշխող մեծամասնությունը չի գիտակցում իր առաքելությունն ու պատասխանատվության աստիճանը, իսկ խորհրդարանական ընդդիմությունը ո՛չ ասելիք ունի, ո՛չ էլ անելիք, որը արմատապես կտարբերվի մեծամասնության քայլերից:

Այս ֆոնի վրա իսկական աբսուրդի ժանրից է կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշումը՝ Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի վերանորոգման համար 31 միլիոն ՀՀ դրամ հատկացնելու մասին։

Կներե՛ք, Դուք ո՞ւմ եք Ձեռ առնում, կամ ինչո՞ւ եք մեր ժողովրդին հիմարի տեղ դնում․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր