ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
Ժնևի նահանգային խորհուրդն Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու կոչով բանաձև է ընդունել
15:36, 15.10.2022 | mamul.am
4564 | 0

Շվեյցարիայի Ժնևի կանտոնի նահանգային մեծ խորհուրդը հոկտեմբերի 14-ին քննարկել և ընդունել է «Հայաստանի գոյատևման համար» (Pour la survie de l’Arménie) Շվեյցարական սոցիալիստական կուսակցության (Parti socialiste suisse) և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (Parti démocrate-chrétien) մի շարք անդամների կողմից համատեղ նախաձեռնած բանաձևը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանաձևով մասնավորապես կոչ է արվում Շվեյցարիայի դաշնային խորհրդարանին դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիան, ձեռնարկել միջոցներ, որպեսզի Ադրբեջանի գործողությունները չֆինանսավորվեն Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացվող եկամուտներից։

Բացի այդ, կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը և անել հնարավորը հայ ռազմագերիների հայրենադարձման համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր