Չինական ընկերություններին հանձնարարվել է հեղուկ գազ չվաճառել արտասահմանյան գնորդներին` Եվրոպայից և Ասիայից։ Նրանք պետք է խնայեն գազը ձմռանը Չինաստանում ջեռուցման սեզոնի համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Մասնավորապես, PetroChina Co, Sinopec և Cnooc Ltd պետական ընկերությունները հրահանգներ են ստացել Չինաստանի զարգացման և բարեփոխումների ազգային հանձնաժողովի կողմից: Չինական ընկերությունները խոշոր պայմանագրեր են կնքել մի շարք արտահանողներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից hեղուկացված բնական գազի գնման համար։ Մինչև վերջերս Չինաստանից վաճառողներն օգնում էին Եվրոպային փոխարինել Ռուսաստանից գազի մատակարարումները։ Այնուամենայնիվ, եվրոպական երկրների կողմից գազի պահեստարանների արագ համալրումը և առաքման ռեկորդային բարձր ծախսերը «նվազեցրել են ՉԺՀ-ից վառելիքի վերամատակարարման գրավչությունը»։ Փորձագետները կարծում են, որ Պեկինի նման որոշումը կհանգեցնի Եվրոմիություն հեղուկացված բնական գազի մատակարարումների կրճատմանը և կսրի էներգետիկ ճգնաժամը, որը կհասնի գագաթնակետին ձմռանը։ |