ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Լիզ Թրասը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ
10:36, 18.10.2022 | mamul.am
7177 | 1

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը: «Ես մնում եմ, որովհետև ինձ ընտրել են աշխատելու այս երկրի բարօրության համար: Մենք դժվար ժամանակներում ենք ապրում և չենք կարող ժամանակ վատնել Պահպանողական կուսակցության մասին խոսելու՝ փոխարենն անելու այն, ինչ պետք է անենք: Սա իմ ուղերձն է իմ գործընկերներին»,- ասել է Թրասը՝ BBC-ին տված հարցազրույցում:

Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ ընդունում է գործած սխալների պատասխանատվությունը և ցանկանում է ներողություն խնդրել։

Բրիտանական կառավարությունը՝ Թրասի գլխավորությամբ, բախվել է տնտեսությանն աջակցելու նոր ծրագրի վերաբերյալ քննադատությունների տարափին և մտավախությանը, որ կառավարությունը կավելացնի պետական ​​պարտքը՝ այն իրականացման համար:

Լիզ Թրասին իր Պահպանողական կուսակցությունից կոչ են անում հրաժարական տալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր