ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+21 °C
Վտանգված հուշարձաններ. մշտադիտարկում՝ Արագածոտնի մարզում
02:12, 20.10.2022 | mamul.am
7768 | 1

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցներն իրականացրել են մարզի պահպանվածության առումով վտանգված մի շարք հուշարձանների մշտադիտարկման աշխատանքներ։

Համատեղ այցի ընթացքում մասնավորապես ուսումնասիրվել են.

  • 5-7-րդ դարերով թվագրվող Արուճի Կաթողիկե եկեղեցական համալիրը, որի Ս. Գրիգոր եկեղեցին իր չափերով վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների մեջ ամենամեծն է: Հուշարձանը վերջին անգամ վերանորոգվել է 1950-60-ական թթ., սակայն առանձին հատվածներ ներկայումս քայքայված են:
  • Թալինի Կաթողիկե եկեղեցական համալիրի կառույցները, որոնցից առանձնանում է խաչաձև հատակագծով, եռախորան, գմբեթավոր բազիլիկը՝ Կաթողիկե եկեղեցին՝ սրահի կենտրոնի յուրահատուկ շրջանաձև սալահատակով:
  • Արուճի և Թալինի եռանավ քարավանատները՝ կիսավեր վիճակում: Վերջինս իր չափերով համարվում է Հայաստանի ամենամեծ քարավանատունը:
  • Արագածոտնի գավառը սելջուկներից ազատագրելու առիթով Կոշում 1195թ. կանգնեցված որմնափակ խաչքարը՝ խիստ խարխլված և հողմահարված:
  • Կոշ բնակավայրից 500մ դեպի հյուսիս-արևելք, ձորալանջի բարձրունքի վրա վեր խոյացող սբ.
  • Ստեփանոս Եկեղեցին, որի հյուսիսային և արևմտյան պատերն ամրացված են ժայռերի մեջ:
  • Նաև Թալինի Ս. Աստվածածին եկեղեցու, Կոշի հիմնավեր մատուռի, «Կապույտ խաչ» մատուռի, ջրամբարի վիճակը:
    ՊՈԱԿ-ի մասնագետները եղան Կոշ բնակավայրի մի քանի հուշարձանների պահպանական գոտիների սահմաններում վերջերս արձանագրված իրավախախտման տարածքում:
Վտանգված հուշարձաններ. մշտադիտարկում Արագածոտնի մարզում
Վտանգված հուշարձաններ. մշտադիտարկում Արագածոտնի մարզում
Վտանգված հուշարձաններ. մշտադիտարկում Արագածոտնի մարզում
Վտանգված հուշարձաններ. մշտադիտարկում Արագածոտնի մարզում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր