ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ քննարկվում են սպառազինության ձեռքբերման հարցեր». Անդրանիկ Քոչարյան
23:12, 19.10.2022 | mamul.am
4287 | 0

«Ֆակտոր»-ի հարցազրույցը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ

– Պարո՛ն Քոչարյան, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Հնդկաստան։ Կարծեք թե, Դելիի հետ ռազմական համագործակցություն է ձևավորվում, այցի նպատակները որո՞նք են։

-Այս համագործակցությունն արժեքավոր է այն առումով, որ Հնդկաստանն ունի նոր ձեռքբերումներ սպառազինության առումով։ Բնականաբար, մեր համագործակցությունը Հնդկաստանի հետ ռազմաքաղաքական է։ Բավականին շոշափելի է հիմա։ Հիմա, ինչ դուք տեսնում եք, նշանակում է, որ բանակաշինության հարցում կարևոր դերակատարումը վերապահված է սպառազինությանը և անձնակազմի վերապատրաստմանը։

-Մեկ ամսվա ընթացքում Հայաստան ԱՄՆ-ից բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություններ ժամանեցին, այդ թվում՝ Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Ամերիկյան կողմը հայտարարեց, որ ցանկանում են լսել, թե Երևանն ինչպիսի համագործակցություն է ակնկալում Վաշինգթոնից։ Ի վերջո, ի՞նչ առաջարկներ եղան ԱՄՆ-ին։

-Հաշվի առնելով, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք, ունենք պարտավորություններ, բայց անկաշկանդ ենք մեր երկրի անվտանգությունը բավարար հիմքերի բերելու առումով։ Հնարավոր և անհնար միջոցներով պետք է մեր խնդիրների լուծմանը հասնենք։ Դա նշանակում է, որ մենք ունենք երկխոսություն այլ երկրների քաղաքական մարմինների հետ։ Քոնգրեսի ղեկավարի այցը Հայաստան շատ կարևոր էր, և եղավ Պաշտպանության նախարարի այցը ԱՄՆ, Ֆրանսիա, Հնդկաստան։ Գնում է ակտիվ բանակաշինության պրոցեսը։ -Քննարկումներն ինչի՞ շուրջ են։

-Բանակաշինության։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ քննարկվում են սպառազինության ձեռքբերման հարցեր». Անդրանիկ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր