ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
ԱՄՆ-ն Իրանին սպառնում է պատժամիջոցներով
10:30, 20.10.2022 | mamul.am
7714 | 0

ԱՄՆ-ը միացել է Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ բարձրացնելով Իրանի կողմից Ռուսաստանին մարտական անօդաչու թռչող սարքերի մատակարարման հարցը. նշվում է, որ խախտվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը, այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը։

Միացյալ Նահանգները բազմաթիվ ապացույցներ ունի, որ այդ անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու համար:

Պետդեպարտամենտը վստահեցրել է, որ չնայած Թեհրանի առարկություններին, իրենք կաշխատեն դաշնակիցների և գործընկերների հետ՝ կանխելու զենքի փոխանցումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր