Daily Mail-ը մանրամասներ է հրապարակել վարչապետ Լիզ Թրասի հրաժարականի վերաբերյալ՝ հղում կատարելով վերջինի դաշնակիցներին։ Նշվում է, որ երեկ վաղ առավոտյան Թրասը նրանց հուզված հաղորդագրություններ է ուղարկել, իսկ խորհրդարանի նիստում նույն կուսակցության անդամները չեն վարանել բղավել վարչապետի վրա։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը երեկ հայտարարեց, որ հրաժարական է ներկայացրել Պահպանողական կուսակցության ղեկավարի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոններից։ Նա վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 44 օր: Հիշեցնենք՝ Թրասի կառավարությունը վերջին շրջանում խիստ քննադատության էր ենթարկվել տնտեսական անհաջող ծրագիր ներկայացնելու համար: |