ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Ռուս քաղաքագետները դժգոհում են Ռուբեն Վարդանյանից. «Հրապարակ»
09:30, 27.10.2022 | mamul.am
7201 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ ռուսական ու ադրբեջանական լրատվական հարթակներում գրվում է այն մասին, որ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին։ Բողոքը կապված է ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Մեծ խաղ» հաղորդման ժամանակ ռուս քաղաքագետների ու փորձագետների կողմից հակաադրբեջանական ելույթների հետ։

Մասնավորապես, ադրբեջանցիներին դուր չի եկել, որ հաղորդման ժամանակ ռուս փորձագետների կողմից Արցախը ներկայացվել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը նշված է եղել նաև ներկայացված քարտեզում, որտեղ Արցախն առանձին միավոր է։ Ադրբեջանցիները կարծում են, որ ռուսներն աղավաղել են քարտեզը, ուստի որոշել են բողոքի նոտա հղել ՌԴ արտգործնախարարությանը։

Այս ամենը լայն արձագանք է ստացել նաև ռուս որոշ քաղաքագիտական շրջանակների կողմից, հատկապես նրանց, ովքեր Ռուսաստանում զբաղված են պրոադրբեջանական և հակահայկական լոբբինգով։ Նրանք, մեկը մյուսին հերթ չտալով, տելեգրամյան իրենց ալիքներով սկսել են քննադատել ռուսական «Առաջին ալիքի» վարած քաղաքականությունը, որը թույլ է տալիս իր եթերում հակաադրբեջանական հայտարարություններ անել, Արցախը համարել Հայաստանի մաս՝ պնդելով, որ դա հակասում է ՌԴ և անձամբ նախագահ Պուտինի պաշտոնական դիրքորոշմանը։

Ուշագրավն այստեղ, սակայն, այն է, որ պրոադրբեջանական լոբբիստների գրառումներում հատուկ շեշտադրում է արվում վերջերս Արցախի պետնախարար նշանակված «ռուսաստանյան» գործարար Ռուբեն Վարդանյանի անվան վրա։ Ռուս «պոլիտոլոգները» կարծում են, որ այս ամենը Ռուբեն Վարդանյանի ազդեցության «պատճառով» է տեղի ունենում, քանի որ նա կարողանում է իր լծակներով պրոհայկական քարոզչություն ապահովել ռուսական հեռուստաեթերում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր