ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Կատարվող փոփոխությունները չեն լինելու անձի համար». Արցախի ԱԺ նախագահը դիմել է արցախցիներին
15:52, 27.10.2022 | mamul.am
5393 | 0

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում դիմել է Արցախի քաղաքացիներին․ «Խոսքս ուղղված է մեր բազմաթիվ հայրենակիցներին, որոնք մտածում են, թե այսօր մենք Սահմանադրության փոփոխության նախագիծը պետք է քվերակենք, ընդունենք և վերջ․ այդպես չէ՛։ Իհարկե, ԱԺ-ն իրավունք ուներ փոփոխություն կատարել նաև գործող Սահմանադրության մեջ, բայց ես ուզում եմ շատ պարզ բացատրել, առաջին ընթերցման ընդունումից հետո մենք ունենալու ենք երկրորդ ընթերցում, հետո ուղարկելու ենք նաև Սահմանադրական դատարան, եթե հակասահմանադրական չէ այս փոփոխությունը, մենք գնալու ենք հանրաքվեի, և ժողովո՛ւրդ, ձեզ է վերապահված այդ իրավունքները։ Միայն հաշվի չի առնվելու ԱԺ ներկայացված քաղաքական ուժերի տեսակետը, այլ նաև հասարակության լայն խավերին հուզող հարցրեը, թե ինչպե՞ս են տեսնում ապագա Սահմանադրությունը։ Դուք եք որոշելու, հավաստիացնում եմ ձեզ․ կատարվող փոփոխությունները չեն լինելու անձի համար։

Կար կասկածանք, որ մենք այսօր Սահմանադրությունը փոփոխում ենք, բայց այդպես չէ՛, ժողովուրդ, դուք եք այդ իրավունքը տալու, եթե տաք, մենք կանցնենք այդ հոդվածների փոփոխությանը, եթե ոչ՝ կգործի նախկին Սահմանադրությունը։ Այն փոփոխություները, որոնք մտահոգում են ԱՀ ԱԺ բոլոր խմբակցություններին դրանք գործող Սահմանադրության վտանգավոր հոդվածներն են»,- շեշտել է Թովմասյանը։

Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով էր ստեղծել։ Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Արցախի Սահմանադրության փոփոխության մասին» օրենքի նախագիծը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր