ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանի համար միջուկային հարվածն «իմաստ չունի»
21:24, 27.10.2022 | mamul.am
5355 | 0

«Միջուկային զենքի հնարավոր կիրառման շուրջ աղմուկի» նպատակն է՝ համոզել Ռուսաստանի դաշնակիցներին և չեզոք երկրներին, որ անհրաժեշտ է «հակազդել» բոլորով միասին, ասել է Պուտինը։ Սակայն Մոսկվայի համար միջուկային հարվածն իմաստ չունի, ասել է նա: «Ռուսաստանին միջուկային հարված պետք չէ, դա ոչ մի իմաստ չունի՝ ոչ քաղաքական, ոչ ռազմական»,- հայտարարել է նախագահ Վալդայ ակումբի լիագումար նիստում։

Նախագահը նշել է, որ պատահական չէ, որ Ռուսաստանը հատուկ ծառայությունների տվյալներ է հրապարակել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբով» սադրանքի հնարավոր նախապատրաստման մասին։

«Նրանք բեռնել են «Տոչկա-Ու»-ի կամ որևէ այլ (կոնտեյների) մեջ, ինչ-որ տեղ պայթեցրել են այդ սարքը, ասել են, որ դա արել է Ռուսաստանը, նա միջուկային հարված է հասցրել: Բայց մենք չպետք է դա անենք: Մենք պատճառ չունենք՝ ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով, «միջուկային սպառնալիքների և միջուկային զենքի հնարավոր կիրառման շուրջ այսօրվա աղմուկի» նպատակը Ռուսաստանի դաշնակիցներին և չեզոք երկրներին համոզելն է, որ պետք է բոլորով միասին դիմակայել Մոսկվային։ «Նրանց ասելն է՝ տեսեք, թե ում եք աջակցում, ինչ սարսափելի երկիր է Ռուսաստանը։ Դուք այլևս կարիք չունեք նրան աջակցելու, կարիք չունեք նրա հետ համագործակցելու, նրանից որևէ բան գնելու, նրան ոչինչ վաճառելու կարիք չունեք: Իրականում սա պարզունակ նպատակ է»,- ասել է Պուտինը:

Նախագահը նաև ասել է, որ ինքը հանձնարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին խոսել օտարերկրյա գործընկերների հետ և զգուշացնել նրանց Ռուսաստանի մտավախությունների մասին՝ հնարավոր կեղտոտ ռումբի սադրանքի մասին։ Պուտինի խոսքերով, Ռուսաստանի իշխանություններն աջակցում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների այցին Ուկրաինա և կարծում են, որ ստուգումը պետք է իրականացվի «արագ և լայնածավալ», քանի որ «Կիևի իշխանություններն ամեն ինչ անում են այդ պատրաստության հետքերը քողարկելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր