ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Բրազիլիայի նախագահական ընտրություններում հաղթել է նախկին նախագահ Լուլա դա Սիլվան
10:18, 31.10.2022 | mamul.am
6623 | 0

Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է երկրի նախկին ղեկավար, Սոցիալիստական- ​​աշխատավորական կուսակցության թեկնածու, 77-ամյա Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, այս մասին հայտարարել է ԿԸՀ-ն։

Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենն ու Էմանուել Մակրոնն արդեն շնորհավորել են նրան՝ հաղթանակի կապակցությամբ:

Երկրորդ փուլում Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային աջակցել է քաղաքացիների 50,8 տոկոսը, Բոլսոնարոյին՝ 49,1 տոկոսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր