ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Այսօր մի դրական կողմ նկատեցի Հելոուինի օրվա հետ կապված»․ Հայկարամ Նահապետյան
23:36, 01.11.2022 | mamul.am
3974 | 0

Լրագրող Հայկարամ Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես երբեք չդարձա Halloween անհասկանալի տոնի երկրպագուն։ Մինի գերեզմանաքարերով, բերանը բացուխուփ անող կմախքներով, սարդերով, սարդոստայններով ու անհաշիվ դդումներով «տոնակատարությունը» մի տեսակ չեմ ընկալում։
Բայց այսօր մի դրական կողմ նկատեցի էս վախենալու օրվա հետ կապված։ ԱՄՆ-ում լիքը թաղամասեր կան, որ գիշեր-ցերեկ անկյանք են։ Փողոցներ կան, որ կարող է օրվա ընթացքում 2-ից 2,5 մարդ անցնի՝ այն էլ քանի որ շանն են ման տալիս։ Դատարկությունը խախտվում է տարին մի օր ու դա Հալովինի օրն է։ Հարևանները SpiderMan-ի կամ Superwoman-ի կոստյումներով պտտվում են թաղամասով ու իրարից կոնֆետ ուզում։ Էդպես քաղցրացնելով «սարսափելի» տոնը՝ հարևանները վերջապես շփվում են, ծանոթանում են տարվա ընթացքում հաստատված իրենց նոր դրացիների հետ։ Անշունչ թաղամասը մի գիշերով ուշքի է գալիս, որ նորից դատարկվի՝ մինչև գալիք տարվա նույն օրը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր