ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Հայաստանը և Իրանը հուշագիր են ստորագրել
16:48, 01.11.2022 | mamul.am
9174 | 0

Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: Հայաստանի վարչապետի այցն, անկասկած, բեկումնային կլինի երկու երկրների զարգացման գործում, ասել է Ռայիսին՝ հավելելով, որ երկու երկրների միջև լավ հարաբերությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանում և աշխարհում:

ԻԻՀ նախագահի խոսքով՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները:

Իր հերթին Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ Ռայիսիի մոտեցումը: Փաշինյանը նաև ներկայացրել է երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները:

Mehrnews-ը գրում է, որ Հայաստանը և Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր