ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ավտովթարից մահացածներ մեծ մասը երիտասարդներ են
22:36, 03.11.2022 | mamul.am
17843 | 0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է այսօր Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած և տուժած քաղաքացիների անուն–ազգանունների սկզբնատառերն ու տարիքը։
Ըստ հաղորդագրության` 4 մահացածները 15, 18, 19 և 47 տարեկան քաղաքացիներ են։
Ավտովթարի հետևանքով տուժել է 7 քաղաքացի` Հ. Մ.–ն` ծնված 1996 թ.–ին, Գ․ Գ․–ն` ծնված 2002 թ.–ին, Խ․ Խ․–ն` ծնված 1999 թ.–ին, Ֆ․ Ռ․–ն` ծնված 2002թ.–ին, Պ․ Ե․–ն` ծնված 2003թ.–ին, Զ․ Լ.–ն` ծնված 2007 թ. –ին, Կ․ Ա․–ն` ծնված 2004թ.–ին։
Հիշեցնենք` ԱԻՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը և «Զիլ» մակնիշի բեռնատարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր