Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը. «Կանցլերն ու նախագահը դատապարտել են Ռուսաստանի Դաշնության կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգակիրների մատակարարման ուկրաինական օբյեկտների շարունակվող գնդակոծությունները»: Քաղաքական գործիչները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու հնարավորությունների սահմաններում աջակցել Ուկրաինային։ Շոլցը Բայդենին ներկայացրել է նաև Պեկին կատարած իր այցի արդյունքները: |