ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ի՞նչ է պատմել Պեմզաշենի գործով ձերբակալված Վրույր Բարսեղյանն իրավապահներին
17:06, 14.11.2022 | mamul.am
55857 | 0

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Պեմզաշենում մոր և երկու երեխաների դաժան սպանության գործով ձերբակալվածներից միայն Պեմզաշենի բնակիչ Վրույր Բարսեղյանն է իրավապահներին պատմել դեպքի մասին: «Նա նախաքննական մարմնում ասել է, որ տուն է մտել գիշերը՝ տան հիմնական դռնից: Զարինե Մելիքսեթյանի տուն են մտել գողության նպատակով, բայց երբ խառնաշփոթ իրավիճակ է եղել, տան անդամները դիմադրել են, նրանք կապել են ընտանիքի անդամներին, որից հետո էլ սեռական բռնի գործողությունների են դիմել: Ըստ Վրույր Բարսեղյանի խոսքերի՝ իրենց գործողություները կատարելուց հետո, տան հիմնական դռնից էլ դուրս են եկել ու հեռացել:
Ձերբակալված մյուս անձը, որը Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է՝ Արկադի Բարսեղյանը, հրաժարվում է ցուցմունք տալ և պատմել դեպքի մանրամասները: Ուշագրավ հանգամանք ևս՝ Վրույր Բարսեղյանն առողջական խնդիրներ ունի և հաշվառված է Հայաստանի հոգեբուժարաններից մեկում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր