ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Հեռուստաալիքների համար կսահմանվի հերթականություն»․ Սիսակ Գաբրիելյան
14:54, 15.11.2022 | mamul.am
7914 | 0

«Տեսալսողական մեդիայի մասին օրենքում լրացում կատարելու և Գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց․ «Այս օրենքով ցանկացած հեռուստացույց միացնելու դեպքում, անկախ նրանից՝ ալիքները հեռարձակում է կաբելային օպերատորների միջոցով, թե հանրային մուլտիպլեքսի, ալիքները պետք է ունենան նույն հերթականությունը։ Սկզբում առանց վիճակահանության կլինեն հանրային հեռարձակողները՝ Հանրային հեռուստաընկերությունը, «Շողակաթ»-ը, ինչը իմ կարծիքով տրամաբանական է, որովհետև, ըստ էության, դրանք ֆինանսավորվում են քաղաքացիների վճարած հարկերով»։

«Հեռուստաալիքների համար կսահմանվի հերթականություն»․ Սիսակ Գաբրիելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր