ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Ուկրաինացիներն այլևս չեն կարողանա ամուսնանալ կամ ամուսնալուծվել առանց զինկոմիսարիատի տեղեկանքի
20:18, 19.11.2022 | mamul.am
5240 | 0

Ուկրաինայի արական սեռի քաղաքացիներն այսուհետ չեն կարող ամուսնանալ, ամուսնալուծվել, անշարժ գույք վաճառել կամ գնել, քանի դեռ զինկոմիսարիատից տեղեկանք չեն ստացել։
Այս մասին ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Լվովի մարզային հավաքագրման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Տիշչենկոն՝ հղում անելով Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարության ինչ-որ հրամանին։
Նրա խոսքով, ուկրաինացի ժամկետային զինծառայողներից պահանջվում է նաև անհապաղ տեղեկացնել մոտակա զինկոմիսարիատին իրենց բնակության վայրի փոփոխության մասին:

Նշվում է, որ սոցցանցերում ուկրաինացիները մտահոգություն են հայտնել, որ վկայական ստանալու համար զինվորական հաշվառման և զինկոմիսարիատ գնալը կարող է հանգեցնել զինվորագրման և ռազմաճակատ ուղարկելուն:

Նոյեմբերի 16-ին Ուկրաինայի իշխանությունները ևս 90 օրով երկարացրել են ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան։ Առաջին անգամ համընդհանուր մոբիլիզացիան մտցրեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ փետրվարի 25-ի հրամանագրով։ Հետո այն բազմիցս երկարաձգվեց։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր