ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Ֆոտբոլի աշխարհի առաջնություն. բացման արարողություն. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
18:54, 20.11.2022 | mamul.am
5945 | 0

Քաթարի մայրաքաղաք Դոհայից 50 կիլոմետր հյուսիս գտնվող Ալ Խոր ավանի «Ալ Բայտ» մարզադաշտում Կատարի և Էկվադորի ընտրանիների հանդիպումով բացվում է ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը:

Տանտերերի մասնակցությամբ առաջին հանդիպման անցկացումը ՖԻՖԱ-ի հին ավանդույթներից է, մինչդեռ, բազում այլ առումներով սա կլինի բացառիկ մրցաշար, որի ընթացքում հաճախ կօգտագործենք «առաջին անգամ» եզրույթը:

Աշխարհի այս առաջնությունն արդեն իսկ բացառիկ է, քանի որ անցկացվում է ձմռանը. ամռանը Կատարում շատ շոգ է:
Մունդիալ-2022-ի բացման պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին, որին կհաջորդի բացման հանդիպումը` Կատար-Էկվադոր (ժամը` 20:00):

Մրցաշարն առաջին անգամ տեղի կունենա արաբական երկրում: Առաջին անգամ ֆուտբոլ կխաղան հսկայական օդորակիչներով կահավորված մարզադաշտերում:

Ամբողջ համակարգը սպառելու է հսկայական ծավալով էլեկտրաէներգիա, որն արտադրելու են տանիքների վրա տեղադրված արևային պանելները:

Աշխարհի առաջնություն, առաջին մրցափուլ

Նոյեմբերի 20

A խումբ

Քաթար - Էկվադոր՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

Նոյեմբերի 21

A խումբ

Սենեգալ - Նիդեռլանդներ՝ 20:00

B խումբ

Անգլիա - Իրան՝ 17:00

ԱՄՆ - Ուելս՝ 23:00

Նոյեմբերի 22

C խումբ

Արգենտինա - Սաուդյան Արաբիա՝ 14:00

Մեքսիկա - Լեհաստան՝ 20:00

D խումբ

Դանիա - Թունիս՝ 17:00

Ֆրանսիա - Ավստրալիա՝ 23:00

Նոյեմբերի 23

Е խումբ

Գերմանիա - Ճապոնիա՝ 17:00

Իսպանիա - Կոստա Ռիկա՝ 20:00

F խումբ

Մարոկկո - Խորվաթիա՝ 14:00

Բելգիա - Կանադա՝ 23:00

Նոյեմբերի 24

G խումբ

Շվեյցարիա - Կամերուն՝ 14:00

Բրազիլիա - Սերբիա՝ 23:00

H խումբ

Ուրուգվայ - Հարավային Կորեա՝ 17:00

Պորտուգալիա - Գանա՝ 20:00

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր