ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կայացավ «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը»
22:36, 20.11.2022 | mamul.am
1914 | 0

«Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամի և «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի» նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` «Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը» այս տարի անց է կացվում Կոտայքի մարզի երեք քաղաքներում` Հրազդանում, Ծաղկաձորում և Աբովյանում։

Պաշտոնական բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին` «ՀՀ 2022 թվականի Երիտասարդական մայրաքաղաք» հռչակված Հրազդանում։ Բացման արարողությանը ներկա են եղել ֆիլմերի հեղինակներ արտասահմանյան և հայկական կինոյից, հյուրեր, ժյուրիի անդամներ, դերասանուհի, հաղորդավար Սաթենիկ Ղազարյանը, կինոօպերատոր, մոնտաժի ռեժիսոր Նիկիտա Կորնևը, կինոքննադատ, ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանը: Բացմանը ցուցադրվել է վեց ֆիլմ տարբեր երկրներից։

Կայացավ «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը»

Այս տարի ստացած հինգ հարյուր քսանչորս հայտերն աշխարհի վաթսունութ երկրից են։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է երեսուներեք ֆիլմ` տասը երկրից, որից տասնութը հանդիսատեսին է ներկայացվել ազգային ծրագրում, իսկ մնացած տասնհինգը` միջազգային ծրագրում: Կինոփառատոնի փակումը տեղի կունենա վաղը` նոյեմբերի 21-ին, Աբովյանում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր