Իրանի զինված ուժերը հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել Իրաքյան Քուրդիստանի վրա։ Այս մասին հայտնել է INA գործակալությունը: Հարձակման թիրախը եղել են Էրբիլում և Սուլեյմանիայում տեղակայված քրդական կուսակցությունների շտաբները, որոնք աջակցում են Իրանում հակակառավարական ցույցերին։ Shafaq News-ի փոխանցմամբ՝ իրանական զորքերը գնդակոծել են նաև Բահիրկա քաղաքում գտնվող փախստականների ճամբարը. կան զոհեր։ |