Եվրոխորհրդարանը համաձայնել է Ուկրաինային տրամադրել 18 միլիարդ եվրո՝ պատերազմը հաղթահարելու և վերականգնվելու համար։ «Ռեկորդային արագությամբ Եվրոխորհրդարանը հենց նոր հաստատեց փաստաթուղթը»,- թվիթերյան իր էջում գրել է Եվրոխորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան: Ըստ նրա՝ ԵՄ-ի աջակցությունն Ուկրաինային միայն ուժեղանում է։ |