Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է. «Ով, ով, բայց հաստատ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի կարկառունները չեն, որ կարող են խոսել պետության արժանապատվության մասին:
Լսեք, 2013 թ սեպտեմբերի 3-ի գիշերը Ձեր կոալիցիոն նախագահին պարտադրեցին, ստիպեցին հրաժարվել Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագրի ստորագրումից, որի մտադրության մասին մինչ այդ հայտարարվել ու աշխատել էին մի քանի տարի:
Հիշո՞ւմ եք, արժանապատիվ է՞ր: Ու այնպես էիք տարբեր հորինովի արդարացումներ ներկայացնում, խայտառակ նսեմացման հանրային ընկալումները մեղմելու համար:
Կամ հիշո՞ւմ եք, ՀԱՊԿ-ի ղեկավարների հանդիպման ժամանակ Նազարբաևի կողմից Իլհամի նամակի ընթերցումը, արժանապատիվ է՞ր, իհարկե ոչ
Հիմա արժանապատի՞վ է վերաբերմունքը նույն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի հանդեպ, իհարկե ոչ:
Բայց Դո՞ւք եք, որ արժանապատվության մասին այդպես կարող եք ցավել, կամ վրդովմունք կարող եք արտահայտել, իհարկե ոչ:
Արժանապատվության զգացումը չի կարող լինել ընտրողաբար՝ ըստ քաղաքական նպատակահարմարության:
Թե մինչև 2018թ., թե դրանից հետո պետության և նրա քաղաքացիների արժանապատվության հարցը միայն քաղհասարակության մի խումբ կազմակերպությունների օրակարգում է եղել. ցավոք»: