Հունգարիայի խորհրդարանը մեկ ամսվա ընթացքում կվավերացնի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին, հայտնում է Reuters-ը։ «Ես վարչապետ Օրբանին խնդրեցի հնարավորինս շուտ վավերացնել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Եվ ես խոստում ստացա, որ վավերացումը տեղի կունենա նոր տարում խորհրդարանի առաջին նիստում, այսինքն՝ մեկ ամսից մի փոքր ավելի հետո»,- ասել է Լեհաստանի վարչապետը։ |