ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, 0 °C ... +4 °C Վաղը`+6 °C
«Սերբիային մեղադրելուց առաջ հիշեք՝ դուք ի՞նչ առաջարկ ունեք»․ Արա Պողոսյան
02:18, 26.11.2022 | mamul.am
2831 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը․ «Շատերը զարմացել են, թե ինչո՞ւ է Սերբիան այդպես ջերմորեն դիմավորում Իլհամին։
Զարմանում են, քանի որ դեռ չեն հասկացել քաղաքագիտության բազիսային տարրերից մեկը.

քաղաքականությունը շահերի համադրման միջոցով սեփական շահը ստանալու արվեստ է։

Միջազգային հարաբերությունները շահերի սպասարկման հարաբերություններ են։

Եվ եթե դու առաջարկելու ոչինչ չունես (իսկ առաջարկը պարտադիր չէ, որ նավթ կամ գազ լինի), ապա դու այդ հարաբերությունների մեջ ունես մեկ անելիք` դառնալ մյուսների շահերի սպասարկման օբյեկտ։
Հետևաբար` Սերբիային մեղադրելուց առաջ հիշեք, թե դուք ի՞նչ առաջարկ ունեք...»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
15:42, 30.01.2023
5361 | 0
դեպի վեր