ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, 0 °C ... +3 °C Վաղը`+3 °C
«Մեր դժբախտությունների պատճառը 4 տարի տղայականով երկիր ղեկավարելու մոլուցքն է»․ Գ․ Մանուկյան
20:06, 25.11.2022 | mamul.am
1483 | 2

«Հայաստանում ամեն ինչն է խառնվել իրար։ Մրցակցում են ոչ թե հայկական եռագույնը, այլ՝ Ուկրաինայի, Ամերիկայի ու Ռուսաստանի դրոշները»,- ՀԱՊԿ նիստը և Հայաստանը․ գործո՞ն, թե՞ գործիք» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ռուս գործընկերների հասցեին չորս տարիների ընթացքում միայն հեղինակազրկման գործողություններ են եղել, որը հանգեցրել է հարաբերությունների չգոյության․․․Բուն քաղաքական պրոցեսներն ամբողջությամբ տապալված են․․․Մեր դժբախտությունների պատճառը 4 տարի տղայականով երկիր ղեկավարելու մոլուցքն է»,նշեց ընդդիմադիր պատգամավորը։

«Ազգային ժողովում մի կոճակի շարժումով ՔՊ-ական պատգամավորնները մի օր հայհոյում են Ռուսաստանին՝ կոճակն անջատում են, հաջորդ օրը՝ գովում են։ Մի օր ՀԱՊԿ են գովում, մյուս օրը՝ հայհոյում են»,- ասաց նա։

«Մեր դժբախտությունների պատճառը 4 տարի տղայականով երկիր ղեկավարելու մոլուցքն է»․ Գ․ Մանուկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր