ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+3 °C
Խոշոր ապրանքանիշերը հրաժարվել են Twitter-ում գովազդից՝ Մասքի որոշումների պատճառով
00:00, 28.11.2022 | mamul.am
2469 | 0

Համաշխարհային շատ խոշոր ապրանքանիշերը ժամանակավորապես հրաժարվել են գովազդ տեղադրել Twitter սոցիալական ցանցում։ Պատճառը ձեռնարկատեր Իլոն Մասքի «քաոսային մոտեցումն է» ընկերության ղեկավարման գործին:

Համապատասխան տեղեկատվությունը հրապարակում է Financial Times-ը՝ խոշորագույն գովազդային գործակալությունների ներկայացուցիչներին հղումով։ Հրապարակման զրուցակիցը Big Four հոլդինգից (ներառյալ Ամերիկյան միջհանրային ընկերությունների խումբը, Omnicom Group-ը, ֆրանսիական Publicis Groupe-ը և բրիտանական WPP-ն) ասել է, որ նախկինում Twitter-ում նման մասշտաբով ոչինչ տեղի չի ունեցել։ Ստեղծված իրավիճակը նա որակելէ որպես «խռովություն» ընկերությունում։

WPP-ն հասկացրել է, որ ներկայում մեծ ռիսկեր է տեսնում Twitter-ի գովազդներում ներդրումներ կատարելիս: Մասքի նախաձեռնած կրճատումների ֆոնին ավելի դժվար է դարձել սոցցանցի աշխատակիցների հետ հետադարձ կապ հաստատելը, որն անհրաժեշտ է տեղադրված գովազդի արդյունավետությունը գնահատելու համար։

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ձեռնարկատերը մտածում է Twitter-ում աշխատողների նոր կրճատումների մասին։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, սոցցանցի սեփականատերը պատրաստվում էր շարունակել աշխատակիցներին հեռացնել վաճառքից և փոխկապակցված ծրագրերից։ Գործակալության տվյալներով՝ ինտենսիվ աշխատանքի մասին Մասքի վերջնագիրը մերժվել է մարքեթինգի և վաճառքի բաժնի ղեկավար Ռոբին Ուիլերի և մասնաճյուղային ծրագրերի ղեկավար Մեգգի Սանևիկի կողմից, որից հետո նրանք հեռացվել են աշխատանքից։

Իլոն Մասքը գնել է սոցցանցի բաժնետոմսերը 44 միլիարդ դոլարով։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր