ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+1 °C, +1 °C ... +4 °C Վաղը`+1 °C
«Ինչո՞ւ հարց չի բարձրացվում ՌԴ կողմից ՀՀ հանդեպ պարտավորույթունները չկատարելու մասին»․ Արա Պապյան
00:36, 30.11.2022 | mamul.am
1998 | 0

ԱԺԲ անդամ, դիվանագետ Արա Պապյանի գրառումը. «Եթե ՀԱՊԿ-ի եզրափակիչ հռչակագիրը չստորագրելուց հետո ՀՀ-ն դեռ շարունակի մնալ ՀԱՊԿ-ում (որն այդպես էլ լինելու է), ուրեմն՝ այս ամենը բեմականացում էր՝ ՀԱՊԿ-ի հայ-ադրբեջանական հակամարտությանը չմիջամտելու համար արդարացում ու հիմքեր գտնելու համար։ Եթե մինչ նոյեմբերի 23-ի հանդիպումը ՀԱՊԿ-ն ինչ-որ չափով փորձում էր պատրվակներ գտնել իր պարտավորությունները չկատարելու համար, հիմա ասելու է՝ մենք պատրաստ էինք, ՀՀ չստորագրեց։ Ի դեպ, ինչո՞ւ հարց չի բարձրացվում ՌԴ կողմից 1997թ․ պայմանագրի նորացված տարբերակի հիման վրա ՀՀ հանդեպ պարտավորույթունները չկատարելու մասին»։

Աղբյուրը` Արա Պապյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր