«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը շարունակում է իր նենգ քաղաքականությունը սահմանի գրեթե ողջ երկայնքով՝ հող նախապատրաստելով հետագա լայնածավալ հարձակման համար: Ինչպես նաև ունի կուտակումներ ՀՀ և Արցախի սահմանների որոշակի հատվածներում՝ հատկապես Լաչինի միջանցքի մոտ: Ա՛ԶԳՍ, պատրաստ եղեք ցանկացած զարգացման, հատկապես դեկտեմբերի 11-ից հետո»: |