ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -2 °C ... +1 °C Վաղը`+5 °C
«Անչափահասին դաժանաբար ծեծել են միայն նրա համար, որ այդտեղով պիտի անցներ Նիկոլը». Նաիրա Զոհրաբյան
16:48, 29.11.2022 | mamul.am
1732 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է օրերս Վանաձորում պարեկային ծառայության աշխատակիցների կողմից քաղաքացիներին ծեծի ենթարկելու դեպքին. «Այդ ամբողջ նյութերը երեկ ուղարկել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Երեկ էլ գրել եմ՝ ինչի՞ չեք արձագանքում: Ձեր՝ մարդու իրավունքները կախված են քաղաքական շահերից, իսկ ձեր քաղաքական շահերը կախված են թուրք-ադրբեջանական նավթի թմրասեղից. սա եք դուք... Մենք այսպիսի դաժանություն երևի հոլիվուդյան «բայեվիկներում» ենք տեսել: Պատկերացնո՞ւմ եք՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլը հիմա ոնց էր ճանկռտել ԱԺ ամբիոնը և ոնց էր իրավացիորեն աղմուկ բարձրացրել։ Անչափահաս երեխային դաժանաբար ծեծել են միայն նրա համար, որ այդտեղով պիտի անցներ Նիկոլը: Պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է: Սա դիկտատուրա էլ չի»,- վրդովվել է Զոհրաբյանը։

«Անչափահասին դաժանաբար ծեծել են միայն նրա համար, որ այդտեղով պիտի անցներ Նիկոլը». Նաիրա Զոհրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր