ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-2 °C, -2 °C ... +2 °C Վաղը`+4 °C
«Պարտավոր չենք հաշվետու լինել որևէ մեկին». Էրդողան
16:24, 29.11.2022 | mamul.am
3007 | 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում չպետք է անհանգստացնեն որևէ մեկին, և Անկարան որևէ մեկին չպիտի հաշվետվություն տա։

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան դեռ մտադիր է 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծել իր հարավային սահմանների մոտ, գրում է «Էրմենիհաբեր»-ը: «Մենք պարտավոր չենք թույլտվություն ստանալու հայրենիքի ու մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, մենք հաշվետվություն չենք տալու դրա համար»,- ասել է Էրդողանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր