ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -2 °C ... +1 °C Վաղը`+5 °C
«Սեփական սնանկության դիմումով դատարան դիմողների թիվն արդեն երկրաչափական պրոգրեսիայով է աճում». փաստաբան
20:36, 29.11.2022 | mamul.am
1903 | 0

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ «Սթարն» ու «Մենյու.էյեմը» կռախի հասցրած Քերոբյանի հրապարակած տնտեսական աճի թվերից կուրացած ծանոթներիս ասում եմ, որ աղքատությունն ահագնանում է Հայաստանում, զարմացած վրաս են նայում` «թե բա, ի՞նչ ես խոսում, շուրջդ նայի»:
Չգիտես ինչի, այդ «շուրջը» նրանց մոտ սահմանափակվում է Կասկադի ու Սարյանի սրճարաններով ու մոլերով:
Եթե վիճակագրությունն էլ չնայենք, միևնույնն է ամեն ինչ շատ ակնհայտ է.
Օրինակ` սեփական սնանկության դիմումով դատարան դիմողների թիվն արդեն երկրաչափական պրոգրեսիայով է աճում: Մի ուրիշ օրինակ է այն, որ հիմքում սոցիալական պատճառներ ունեցող հանցագործությունների թիվն էապես ավելացել է նախորդ տարիների համեմատ (դե համատարած գողությունները բոլորս ենք տեսնում):
Այո, աղքատությունը Հայաստանում մեծ տեմպերով է աճում ու դա մի օր պայթելու է` փլատակների տակ թողնելով բոլորին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր