ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -3 °C ... 0 °C Վաղը`+5 °C
Իրավաբանական անձանց պետական գրանցման համար որոշ տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվելու է
11:36, 30.11.2022 | mamul.am
1137 | 0

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշեց, որ նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնել իրավաբանական անձանց պետական գրանցման և հաշվառմանն առնչվող օրենքում:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր գրանցման, հաշվառման գործընթացի բարեփոխման, դյուրացման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել հեշտ ու հասանելի դարձնելու համար»,- ասաց նա՝ մանրամասնելով.

«Նախագծի ընդունման դեպքում այդպիսի տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվում է։ Առաջարկվում է ներկայացնել գործադիր մարմնի ղեկավարի հայտարարագիրը այն մասին, որ իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործեր, հարուցված և չկարճված կատարողական վարույթներ, տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթներ, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորություններ չկան»,- ասաց Ա. Հարությունյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր