Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը 24TV-ի եթերում անդրադառնալով «Հայաստան» դաշինքից և Խորհրդարանից «Վերածնվող Հայաստան» կուսակցության դուրս գալուն՝ ասել է․ «Մեռա՜վ ընդդիմությունը, կեցցե՜ ընդդիմությունը: Ընդդիմության գաղափարներն ի սկզբանե մեռելածին էին, նրանք չէին արտահայտում պետության առջև ծառացած մարտահրավերները և, բնականաբար, պետք է հեռանան»։ Արշակյանի պնդմամբ՝ «Անվտանգության ապահովման համար առաջին հերթին անհրաժեշտ է որակյալ քաղաքական համակարգ ունենալ, որտեղ հիմա գերակայում են քաղաքական «իդիոտները»»։ Մանրամասները՝ տեսանյութում: |