ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+4 °C
«Նման ելույթի նպատակը ո՞րն էր, ի՞նչ տվեց այդ հայտարարությունն ու փաստաթուղթ չստորագրելը». Թևան Պողոսյան
14:30, 30.11.2022 | mamul.am
2355 | 1

Քաղաքագետ Թևան Պողոսյանը 168 TV-ի եթերում անդրադառնալով Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Փաշինյանի ելույթին և քաղաքական գնահատականի բացակայության պատճառով ՀԱՊԿ փաստաթուղթը չստորագրելուն՝ նկատել է․ «Արդյո՞ք ՀԱՊԿ-ն այն տեղն էր, որտեղ պետք էր նման ելույթ ունենալ: Եթե պլանավորված չէր, ապա նման ելույթի նպատակը ո՞րն էր, ի՞նչ տվեց այդ հայտարարությունն ու փաստաթուղթ չստորագրելը, մեկ օրվա փիա՞ռ, որ ասեն՝ ի՜նչ համարձակ ելույթ ունեցավ Փաշինյանը: Իսկ ո՞վ է ձեզ իրավունք տվել չօգտվել հնարավորություններից ու հօգուտ երկրի շահերի: Փաշինյանի ելույթը թշնամին օգտագործելու է մեզ պախարակելու համար, մենք էլ օգտագործելու ենք, որ ի՞նչ անենք, սրա հետևանքները որո՞նք են լինելու»:

Թևանյանը նաև խոսել է Ալիևի այն հայտարարության մասին, որ Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա, քանի որ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը․ «Ինչի՞ հասավ Ալիևը, երբ Փաշինյանը նախապայման դրեց դեկտեմբերի 7-ի հանդիպմանը. Մակրոնին ասաց՝ մեզ հետ խնդիրներ ունես, Փաշինյանին ասաց՝ Նիկո՛լ, առանց տղա բերելու մեզ հետ չե՞ս կարողանում շփվել»։

«Բանակցողին պետք է փոխել, որ ժամանակ շահենք ու փոխենք խաղի կանոնները. հակառակ դեպքում հաջորդ սցենարը լինելու է պատերազմը: Ալիևին ու Ադրբեջանին զսպող միակ ուժը կարող է լինել հայկական բանակը»,- շեշտել է քաղաքագետը։

«Բանակցողին պետք է փոխել, որ ժամանակ շահենք ու փոխենք խաղի կանոնները. հակառակ դեպքում պատերազմ է լինելու»․ Թևան Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր