Այսօր՝ նոյեմբերի 30-ին, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հերթական նիստը: Նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետության կառավարման ձևի ընտրության հարցը: Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձևին անցնելու անհրաժեշտությունը և հիմնավորումները: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու անհրաժեշտությունը և հիմնավորումները: Զեկուցումներից հետո խորհրդի անդամների և զեկուցողների միջև տեղի է ունեցել հարցուպատասխան, խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով: Նիստի ավարտին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ 8 կողմ, դեմ՝ 1, ձեռնապահ՝ 1 ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը: ՀՀ արդարադատության նախարարություն |