ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+4 °C, -3 °C ... +4 °C Վաղը`0 °C
«Փաշինյան Նիկոլը «մեյդան» բերեց Ալմա-Աթայի հռչակագիրը՝ դարձնելով Ադրբեջանի թիվ մեկ զենքը». Հայկ Մամիջանյան
14:48, 02.12.2022 | mamul.am
2308 | 0

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ելույթում անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, ըստ որի՝ հայկական կողմի մեղքով այս պահին Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բանակցային սեղանից․ «Ի՞նչ դրան պատասխանեց իշխող կուսակցությունը, ԱԳՆ-ը, վարչապետը։ Պատգամավոր Արփի Դավոյանը երեկ հարցազրույց էր տվել, որտեղ դրան փաստացի պատասխան չկար, փոխարենը Դավոյանն ասում էր` «մենք ցանկացած հարթակում և ցանկացած ձևաչափով կողմ ենք ԼՂ հակամարտության քննարկմանը»։ Ասեմ իմանաք, որ Հայաստանի համար շահեկան ձևաչափ է Մինսկի խումբը.... 30 տարվա ընթացքում Ադրբեջանի որևէ պաշտոնյա` նախագահից մինչև պատգամավոր, երբեք Ալմա-Աթայի մասին չէր խոսել։ Իսկ Փաշինյան Նիկոլը «մեյդան» բերեց Ալմա-Աթայի հռչակագիրը, որը դարձավ Ադրբեջանի թիվ մեկ զենքը, կեղծ կռվանը»,- ավելացրել է Մամիջանյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր