ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -1 °C ... +2 °C Վաղը`+3 °C
Կրեմլն արձագանքել է Բայդենին
15:18, 02.12.2022 | mamul.am
4077 | 0

Կրեմլը չի ​​համաձայնի բանակցությունների այն պայմաններին, որոնք առաջ է քաշել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը. Ռուսաստանը պատրաստ չէ ավարտել Ուկրաինայի դեմ պատերազմը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-Украина-ն:
«Այսինքն, փաստացի ինչ է ասել ԱՄՆ նախագահ Բայդենը. նա ասել է, որ բանակցությունները հնարավոր են այն պայմանով, երբ Պուտինը հեռանա Ուկրաինայից»,- նշել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակն ավելացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի համաձայնի նման պայմաններին, և «հատուկ գործողությունը» կշարունակվի։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր