ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Մեծ ոգևորությամբ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ հաջորդ կարևոր քայլով»․ Տաթևիկ Ռևազյան
21:18, 02.12.2022 | mamul.am
7474 | 0

Քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը գրել է․ «Մեծ ոգևորությամբ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ավիացիայի ոլորտում իմ հաջորդ կարևոր քայլով։ Ես միանում եմ թռիչքային և ավիացիոն անվտանգության ոլորտում գործող համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի ղեկավար թիմին (ospreyflightsolutions.com): Լինելով Քաղաքացիական ավիացիոն իշխանությունների ղեկավարների մեջ ամենաերիտասարդը աշխարհում՝ ես ունեցել եմ հնարավորություն տեսնելու և անցնելու մեր ոլորտի առջև ծառացած բազմաթիվ գլոբալ հիմնախնդիրների միջով։ Այսօր ողջ աշխարհում մեզ որպես ժառանգություն հասած համակարգերը զարմանալիորեն հին են ու ստիպում են մեզ ուղղակի մեխանիկորեն կատարել մեծ ծավալի աշխատանք։ Սա ակնհայտորեն հանգեցնում է աշխատանքի անարդյունավետության, մարդկային գործոնով պայմանավորված սխալների ու սուբյեկտիվ որոշումների կայացման։ Ահա այս խնդիրների հետ էի ես անձամբ բախվում ամեն օր ոչ միայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեում աշխատելիս, այլև շատ բարձր վարկանիշ վայելող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքում։ Ուստի որոշել եմ իմ կարիերան զարգացնել հենց այս գլոբալ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։ Ես վերջապես հանդիպել եմ մի համարձակ ընկերության, որը ոլորտի առջև խնդիր է դնում՝ կայացնել տվյալների վրա հիմնված պրոակտիվ որոշումներ։ Մեր ընկերության ռիսկերի տվյալների բազան աշխարհում ամենամեծն է և կարող է 60 լեզուներով առկա տվյալ վերլուծել։ Մարդը պարզապես ունակ չէ ընկալել այս ծավալի տվյալներ, մինչդեռ մեր մեքենայական ուսուցման ալգորիթմը լիովին ունակ է:
Հ․Գ․ Ես դեռևս ապրում եմ Հայաստանում և աշխատում եմ հեռավար»։

Աղբյուրը` Տաթևիկ Ռևազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր