ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Վերջ տվեք էդ կապիկություններին ու թարգեք մեկդ մյուսին պասեր տալը»․ Թ․ Ալեքսանյան
00:42, 03.12.2022 | mamul.am
3794 | 1

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Ուրեմն հենց այսպես կոչված ընդդիմադիրներին ես (նախկիններ) քննադատում, դրանց ֆեյքազոմբիների բանակը վրա է տալիս, թե բա՝ դու նիկոլական ես, իսկ երբ նիկոլին ու իր թայֆին ես քննադատում, էս անգամ էլ դրանց ֆեյքազոմբիներն են վրա տալիս, թե բա՝ դու նախկինների խոսափողն ես:
- Ընկերներ ջան, հանգստացեք, ես բոլորիցդ էլ (ներկա ու նախկին) զզվում եմ, որովհետև գիտեմ, որ դուք երկուսդ էլ նույն բուծարանում եք բուծվել՝ Հայաստանը քանդելու նպատակով, հետևաբար, վերջ տվեք էդ կապիկություններին ու թարգեք մեկդ մյուսին պասեր տալը, իբրև թե՝ մենակ դուք երկուսով եք որ կաք, իբրև թե՝ եթե մեկդ չլինի, ուրեմն մյուսն է խաղալու կամ հակառակը․ չկա նման բան, ձեր խաղը ավարտին է մոտեցել, քանի որ, միևնույնն է, ձեր պապային շուտով թոշակի են ուղարկելու, դուք էլ, լավագույն դեպքում, ճամպրուկներն եք հավաքելու, կամ էլ․․․ , մի խոսքով, շուտով դուք երկուսդ էլ անցյալում եք մնալու, ու ընդհանրապես, նախկիններդ արդեն իսկ քաղաքական դիակներ եք, ներկաներիդ խռխռոցն էլ շուտով լսելու ենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր