ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -6 °C ... 0 °C Վաղը`+1 °C
«Լաչինի միջանցքը փակելն արտառոց բան չէր, այդպիսի բաներ լինելու են». Հովիկ Աղազարյան
15:54, 05.12.2022 | mamul.am
1618 | 1

ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դեկտեմբերի 3-ին ադրբեջանական կողմի սադրանքին՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելուն՝ այդպիսով կտրելով Արցախի կապը ՀՀ հետ և հաղորդակցությունը Շուշիի շրջանի Բերդաշենի ենթաշրջանի գյուղերի հետ․ «Պետք է նկատել, որ նմանատիպ միջադեպեր, սադրանքներ կլինեն, սա ունի ամենաքիչը երկու նպատակ․ անհարմարություն ստեղծել մեր հայրենակիցների համար, որոնք այցելում են իրենց հարազատներին, և որպեսզի մի օր փորձեն իրականացնել հեռահար նպատակը՝ հայաթափեն Արցախը։ Շատ լավ է, որ լրագրողներն անընդհատ պահում են իրենց ուշադրության կենտրոնում այդ հարցերը, բայց մեկնաբանելու, ներկայացնելու մեջ երանգը չպետք է լիներ, որ դա ինչ-որ մի արտառոց բան է տեղի ունեցել․ այդպիսի բաներ լինելու են»։
Աղազարյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությանը հակադարձող ընդդիմության նախագծի քվեարկությանը ՔՊ խմբակցության չմասնակցելուն․ «Եթե մենք այդ հայտարարության տեքստը, այսպես ասած, սեղմեինք, փորձեինք տեղավորել շատ կարճ տեքստի մեջ, ապա այն պետք է լիներ հետևյալը՝ ՀՀ Ազգային ժողովը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, ուրեմն թող այդ տեսքով բերեն ձևակերպումը, դրանք գրեթե համարժեք բաներ էին, մենք իրավունքը ճանաչում ենք, կասկած չկա, սակայն եթե դու ճանաչում ես ԱՀ անկախությունը, նշանակում է՝ դու փակում ես բանակցային գործընթացի դռները։ Ճիշտ չի, որ այսօր ՀՀ-ն ճանաչի ԱՀ անկախությունը, դա շատ լավ գիտակցում են մեր ընդդիմադիր գործընկերները, հետևաբար բերել էին այդ ձևով տեքստը, որը խորքի մեջ դա էր, դա անընդունելի էր»։

«Լաչինի միջանցքը փակելն արտառոց բան չէր, այդպիսի բաներ լինելու են». Հովիկ Աղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր